Լրահոս
Քաղաքական
16:30
25.10.25
1 713

Իշխանությունները արհեստականորեն սահմանափակել են կալանավորվածների մեծ մասի տեսակցությունները՝ փորձելով մեկուսացնել նրանց և լռեցնել ճշմարտությունը․ պատգամավոր

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի գրառումը․ «Այցելեցի Գյումրու ՁՊՎ  և Արթիկի քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Գյումրու հայտնի դեպքերի ժամանակ և դրանից հետո ապօրինաբար ձերբակալված ու կալանավորված մեր հայրենակիցներին։

Տեսածս ու լսածս հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանում վերացել է արդարության ինստիտուտը․ գործում է ոչ թե օրենքը, այլ Փաշինյանի ռեժիմի քաղաքական հաշվեհարդարի մեքենան։

Մարդիկ կալանավորվում են ոչ թե հանցանք գործելու, այլ իրենց ազգային դիրքորոշման, արժանապատիվ կեցվածքի և իշխանության կեղծ քաղաքականությանը դեմ լինելու համար։

Այսօր իրավապահ համակարգը վերածվել է փաշինյանական  ռեժիմի հրահանգները կատարող գործիքի, որը ժողովրդին պաշտպելու փոխարեն ծառայում է մեկ նպատակին՝ պահպանել ապազգային իշխանության աթոռը։

Այս չափի կալանավորումները խիստ մտահոգիչ են և վկայում են ժողովրդավարության բացակայության,  իշխանության խուճապի և վախի մասին։

Ավելին՝ իշխանությունները արհեստականորեն սահմանափակել են կալանավորվածների մեծ մասի տեսակցությունները՝ փորձելով մեկուսացնել նրանց և լռեցնել ճշմարտությունը։

Սա ոչ թե արդարադատություն է, այլ քաղաքական վախի մթնոլորտ՝ ուղղված ընդդիմադիր մտածող մարդկանց և ազատ խոսքի  դեմ։

Որքան էլ իշխանությունները փորձեն կոտրել ժողովրդի կամքը՝ դա դատապարտված է ձախողման։ Ժողովրդի կամքը չի ենթարկվում ո՛չ վարչական ճնշման, ո՛չ բռնության»։