-
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26 -
Միջազգային
Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
23:4212.06.26 -
Միջազգային
Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
23:3612.06.26 -
Հասարակական
Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
23:2112.06.26 -
Քաղաքական
Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
22:5612.06.26 -
Միջազգային
Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
22:5012.06.26 -
Միջազգային
Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
22:4512.06.26 -
Իրավական
Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
22:2512.06.26 -
Հայաստան
«Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
22:1612.06.26 -
Հասարակական
Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
21:5912.06.26 -
Հասարակական
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է
21:4512.06.26 -
Քաղաքական
Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան
21:1212.06.26 -
Քաղաքական
Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը
21:0212.06.26 -
Իրավական
Դատի տալ ԿԸՀ-ին՝ «ապօրինի որոշման» համար. փաստաբանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին
20:5412.06.26 -
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիք, News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին
20:1512.06.26 -
Քաղաքական
Խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
20:0012.06.26 -
Քաղաքական
ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար Մելոյան
19:4612.06.26 -
Իրավական
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»
19:4212.06.26 -
Քաղաքական
Տապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականները
19:3012.06.26 -
Հասարակական
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան
19:2012.06.26 -
Տնտեսական
Բերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազը
18:5712.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ
18:3612.06.26 -
Քաղաքական
Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին
18:1512.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ
18:0012.06.26 -
Հասարակական
Փլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածում
17:4912.06.26 -
Հասարակական
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը
17:4612.06.26 -
Հասարակական
Սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին. ի՞նչ են գտել Արեգնազ Մանուկյանի տանը քննիչները
17:1912.06.26 -
Հասարակական
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու
17:1412.06.26 -
Հասարակական
Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը
17:0612.06.26 -
Հասարակական
Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»
16:4812.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետը ընդունել է Գերմանիայի եկեղեցական բարեգործական կառույցների ներկայացուցիչներին
16:3112.06.26 -
Հասարակական
Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը
16:1512.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Խուժանություն, ձայների գողություն, ապօրինի ակտ. բողոքի ակցիա՝ ԿԸՀ-ի մոտ
15:3012.06.26 -
Հասարակական
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:2312.06.26 -
Հասարակական
Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան
14:5412.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
14:1612.06.26
Իշխանությունն իր պարտությունը և ձախողումը փորձում է կոծկել իմաստազուրկ ինչ-որ «խաղաղությամբ»․ Բագրատ Սրբազան
Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ թեմայով ծավալուն աշխատությունը, որը նա գրում է կալանավայրում։
Սրբազանը աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին.
«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս իշխանության հերթական կեղծիքը և մոլորեցնող թեզը տնտեսական հարաբերությունների` խաղաղության երաշխավոր կամ երաշխիք լինելու խաբեությունն է:
Այսօր ՀՀ քաղաքական իշխանությունը իր պարտությունը և ձախողումը, հարուցած ազգային ողբերգությունը փորձում է կոծկել դատարկախոսության աստիճանը գերազանցած իմաստազուրկ ինչ-որ «խաղաղությամբ», որի միակ երաշխիքը կամ գրավականը տնտեսական հարաբերությունները կամ շահերն են:
Այս անհասկանալի և վտանգավոր գաղափարն իրականացնելու համար, որի իրական նպատակը տնտեսական հարաբերություններից ծնված «խաղաղության» պատրանքը ժողովրդին վաճառելով սեփական իշխանությունը պահելն է, պատրաստ են զոհաբերել ամեն ինչ` Հայրենիք, մարդկային կյանքներ, ժառանգություն, ինքնություն, արժանապատվություն և ընդհուպ սերունդների շահը` մարդուն և հասարակությանը վերածելով անդեմ սպառողի և համարակալված ապրանքի` զուրկ երազներից, տեսիլքներից, սխրանքների իրագործումից և հերոսության բնական կոչումից: Այս վիճակի ճշգրիտ նկարագրությունը և ախտորոշումը արտահայտված է Իմաստության գրքում. «Մեր գոյությունը խաղ համարեց, իսկ մեր կյանքը` շահութաբեր տոնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թեկուզ հենց չարիքից, հարկավոր է բան շահել: Եվ նա բոլորից լավ գիտի, որ ինքը մեղք է գործում...» (Իմաստ. Սողոմոնի 15:12-13):
Տնտեսական հարաբերությունները ո'չ համաշխարհային պատմության մեջ, և ոչ էլ հոգևոր ընկալմամբ երբեք էլ հիմք չեն ծառայել խաղաղության համար` որպես մնայուն խաղաղության գրավական: Օրինակները բազմաթիվ են թե՛ պատմության հոլովույթում, և թե՛ ներկա մեր ժամանակներում:
Այդպիսի հարաբերությունները ոչ միայն երաշխիք չեն եղել խաղաղության հաստատման, այլ հակառակը` հնարավոր պատճառ են դարձել ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հակամարտությունների:
Նույնիսկ անհատների կյանքում, անգամ արյունակիցների միջև գործնական, տնտեսական համագործակցությունը, հիմնականում ավարտվում է հակամարտություններով կամ լավագույն դեպքում` բաժանմամբ` իր բոլոր դառն հետևանքներով:
Սա չի նշանակում, որ տնտեսական կյանքի զարգացումը կամ տնտեսական հարաբերությունները մերժելի են: Բնականաբար ոչ: Տնտեսությունը և տնտեսական առողջությունը էական է և մարդկային կյանքի զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկն է` կոչված ծառայելու ոչ միայն անհատի, այլ հատկապես համընդհանուր բարիքին:
Հետևաբար, այն ինքնին նպատակ կամ գերնպատակ չէ և չի կարող լինել, այլ սոսկ միջոց` մարդու արժանապատիվ կյանքի, բարեկեցության և կյանքի որակական բարելավման համար: Այս իմաստով միգուցե այն կարող է ծառայել խաղաղության նպատակին, բայց ոչ երբեք խաղաղության երաշխիք լինել:
Հստակ է, որ տնտեսությունը և նրա զարգացումը չի կարող բացառվել, բացասվել կամ համարվել անիմաստ, սակայն միևնույն ժամանակ, չի կարող պաշտամունք լինել:
Սա լավագույնս արտահայտված է մանանայի կամ հացի, այլ խոսքով` տնտեսության մասին Հիսուսի կատարած հայտարարությամբ. «Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար... Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով սրանից ուտի` չմեռնի» (Հովհ. 6:27, 49-50):
Մանանայի նշանակը տնտեսության կարևորության մասին է, սակայն այն մեռնող կամ փոփոխվող արժեք է, հետևաբար` ոչ պաշտամունքային, սոսկ միջոց, ոչ պաշտամունք:
Հիսուսի փորձության ժամանակ Օրենքին հղում կատարած հայտարարությունը. «Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից» (Մտթ. 4:4), գերազանց կերպով արտահայտում է նյութականի և հոգևորի, տնտեսության և բարոյագիտության կատարյալ հավասարակշռման սկզբունքը` «ոչ միայն» արտահայտության միջոցով:
Այսօրվա վարվող քաղաքականությունը, կամ ավելի ճիշտ` քարոզչությունը «որովայնային խաղաղության» մասին է, քանզի մեզ փորձում են համոզել, թե արդարությունը, ճշմարտությունը և իրավունքը ստորադաս են տնտեսական շահին: Ըստ այս գաղափարաբանության` Արցախ Հայրենիքի կորուստը, բազմահազար նահատակների արյունը, թշնամու բանտերում տառապող հայրենակիցների առկայությունը, մարդկանց տնազրկված, գերեզմանազրկված, հայրենազրկված լինելը, արժանապատվության կորուստը ոչ մի արժեք չեն տնտեսական հարաբերությունների զարգացման, հաղորդուղիների, ճանապարհների ապաշրջափակման, առևտրի, և այսպես շարունակ, համեմատությամբ:
Այսինքն` մեր հասարակությունը ենթարկվում է բովանդակային, էութենական և քաղաքակրթական փոփոխության, պատկերափոխության (deformation, դեֆորմացիա) և տեղատվության կամ անկման (degradation, դեգրադացիա)` վերածվելով կենցաղապարտ հասարակության: Իսկ կենցաղապարտ հասարակությունը աներազ, անտեսիլ և անինքնություն զանգված է` առանց անցյալի հիշողության, ներկայի ստեղծագործականության և ապագայի հույսի և ձգտումի, որի «... վերջը կորուստ է: Նրանց աստվածն իրենց որովայնն է և փառքը` իրենց ամոթը, նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում» (Փիլիպ. 3:19):
Այս համատեքստում հարկ է նշել, որ մարդկության պատմության մեջ տնտեսությունները աճել և նվազել են բարձր և ցածր ցուցանիշներով, ձախողումներով և վերելքներով, տարաբնույթ խնդիրներով, բայց ո՛չ ինքնությունը, ո՛չ Հայրենիքը, ո՛չ պետությունը վայրիվերումների, սակարկությունների, առք ու վաճառքի ենթակա չեն, քանի որ բացարձակ արժեքներ են. «Ինձ համար լավ են քո բերանի օրենքները (բացարձակ արժեք), քան հազարներով արծաթն ու ոսկին... դրա համար սիրեցի Քո պատվիրանները ամեն ոսկուց ու տոպազից ավելի» (Սաղմ. 118:72,127) և «Խրատ ձեռք բերեք և ոչ թե արծաթ, գիտություն և ոչ թե ընտիր ոսկի» (Առակ. 8:10) և «Վանեցինք իրավունքը, և արդարությունը հեռացավ մեզանից: Ճշմարտությունը սպանվեց նրանց ճանապարհներին, նրանք ուղիղ ճանապարհներով չկարողացան գնալ և արդարությունը հեռացավ նրանց միջից, արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան» (Ես. 59:14-15):
Անժխտելիորեն, ներքին առողջ տնտեսության զորացումը հիմք կարող է ծառայել խաղաղության համար, երաշխիք արտաքին սպառնալիքներին պատրաստ լինելու և դիմագրավելու իմաստով, սակայն տնտեսական հարաբերությունները թշնամական պետությունների հետ, մանավանդ քո թույլ տնտեսությամբ, ինքնին սպառնալիք է և ոչ առավելություն` հաշվի առնելով այն լծակները, որոնք հանձնելով թշնամուն երկիրը կհայտնվի ահռելի կախվածության մեջ` բախվելով ոչ միայն տնտեսական անվտանգության, այլ գոյաբանական խնդիրներին:
Սուրբգրային պատգամը այս առումով չափազանց պատկերավոր է և դիպուկ. «Առանց ինձ հարցնելու (իմա` առանց արդարության գոյության) գնում իջնում էիք եգիպտացիների երկիրը` փարավոնից (իմա` թշնամուց) օգնություն գտնելու և եգիպտացիներին (իմա` թշնամիներին) ձեզ թիկունք դարձնելու: Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապավինածներին` նախատինք... որից ո՛չ շահ և ոչ էլ օժանդակություն ու օգուտ է լինելու իրենց, այլ ամոթ ու նախատինք... իրենց գանձերը էշերին (իմա` մեքենաները) բարձած և իրենց հարստությունը ուղտերի (իմա` գնացք) վրա դրած` գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգութ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք» (Ես. 30:3,6):
Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ վաղնջական ժամանակներից համաշխարհային պատմության մեջ միշտ ռազմական պարտություն կրած երկիրը ենթարկվում է հաղթող պետության տարածքային, ապա տնտեսական, և վերջապես հոգևոր-բարոյական նվաճման (էքսպանսիայի), որի լավագույն խորհրդանշական արձանագրումը կատարել է Սուրբ Մովսես Խորենացին «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի նկարագրությամբ, երբ ռազմական հաղթանակից հետո թշնամին Հայաստանում տնտեսական ներդրումներ կատարեց` շինարարություններ, ջրագծեր, ճանապարհներ և այլն, և ապա ներմուծեց սեփական պաշտամունքային համակարգը: Փաստորեն, բառացիորեն այն, ինչ տեղի է ունենում այսօր և հիմա մեր կյանքում:
ԱՄՓՈՓՈՒՄ
Փորձեցի որքան հնարավոր է համառոտ ներկայացնել Սուրբգրային մտածողությունը և հոգևոր փորձառությունը խաղաղության մասին, որը հոգևոր իմաստով բացարձակ ճշմարտություն է հավատացյալ մարդու համար և բարոյագիտական, սոցիալ-հոգեբանական արտացոլանք ոչ հավատացյալների համար: Այսինքն` ինչ հայացքով և համոզմունքով էլ քննենք, այն անփոփոխելի արժեք է և ճշմարտություն բոլոր ժամանակների համար:
Հետևաբար, այսպես կոչված «թշնամուն հանձնվելու» փոխարեն Հայաստանի նման ահռելի հնարավորություն ունեցող երկիրը` իր ծավալուն սփյուռքով հանդերձ, պարտավոր է առաջնահերթ զարգացնել և զորացնել իր ներքին ուժականությունը` ներուժը (պոտենցիալը) տնտեսական զորացման առումով:
Միևնույն ժամանակ, պետական կառույցները, քաղաքական ու տնտեսական բոլոր կազմակերպությունները կոչված են ծրագրեր մշակելու և գործադրելու, որոնք կնպաստեն մարդու ազատությանը և իրավունքի ազատ գործադրմանը, տնտեսական մենաշնորհների վերացմանը, կոռուպցիայի չեզոքացմանը, պարենային անվտանգությանը, իշխանական լծակների հովանավորչության բացառմանը, միջոցների հավասար և արդար բաշխմանը, քաղաքական նպատակով տնտեսվարողների նկատմամբ գործադրվող վայրագությունների բացառմանը, հասարակության վստահելիության ամրապնդմանը, բնական պաշարների օգտագործման և տնտեսական կյանքի զարգացման ճիշտ հավասարակշռությանը, արտագնա աշխատանքի և դրա հետևանքով հարուցված անձնական և ընտանեկան դժբախտության կանխմանը, ազատ տնտեսական մրցակցությանն ու գործակցությանը, տնտեսական բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, ռազմարդյունաբերության զարգացմանը, արժանապատիվ կյանքին, ընտանեկան երջանկությանը և անձնական բարեկեցությանը, ինչպես նաև կոչված են նպաստել և զարգացնել արտաքին տնտեսական կապերը և արտաքին առևտուրը` պաշտպանելով սեփական արտադրողների և արժեք ստեղծողների շահերը:
Այսու, առանց հաղթանակի, այսպես կոչված խաղաղությունը կդառնա «մեղքի, որովայնային, կենցաղապաշտ և մեռած, ճահճային խաղաղություն», որի դասական և դասագրքային օրինակ է ներկայիս կարգավիճակով TRIPP ծրագիրը:
Իրական, լիակատար, մնայուն, ամբողջական և «գետի պես հոսող» խաղաղությունն է առանցքված արդարությամբ, ճշմարտությամբ, իրավունքով, երաշխիքով և երաշխավորությամբ և «այն ժամանակ կծավալվի քո լույսը և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը և Աստծո փառքը կպատի քեզ... և կկոչվես ազգ արդարության, տունկ ի փառս Տիրոջ» (Ես. 58:8-14, 61:3):
Շարունակելի...
Բագրատ արք. Գալստանյան»։
-
18:59
14.06.26
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է անում
Կարդալ ավելին
-
17:30
14.06.26
Կասկած չունեմ` ընտրությունները կեղծվել են. Արման Նուռ
Կարդալ ավելին
-
17:20
14.06.26
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
Կարդալ ավելին
-
13:36
14.06.26
Ահազանգ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. խուզարկություններ՝ նվաստացուցիչ պայմաններում
Կարդալ ավելին