Լրահոս
Միջազգային
15:22
30.11.22
110

Իրանը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնություններ ձևակերպել մեկ ամսվա ընթացքում

Img default alt hy

Իրանը մեկ ամսվա ընթացքում կկարգավորի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ սահմանված ընթացակարգերը: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքահորերի փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության շուրջ վերջնական համաձայնությունները՝ դա կարող Է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա», - ասել Է նա Սանկտ Պետերբուրգում ընթացող «Ռուսաստանցի արդյունաբերող» միջազգային համաժողովում:

Փոխնախարարի խոսքով՝ Իրանը նաև շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության հետ գործընկերության բնագավառում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում և պատրաստ Է տրամադրել իր ծովային նավահանգիստների ենթակառուցվածքը համապատասխան նախագծերի իրականացման համար:

«Ռուսաստանցի արդյունաբերող» համաժողով-ցուցահանդեսը, որը նվիրված Է արդի պայմաններում արդյունաբերության պետական աջակցությանը և ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելուն, տեղի Է ունենում Պետերբուրգում: Համաժողովին մասնակցում են ավելի քան 220 բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններ, զարգացման ինստիտուտներ, տեխնիկական համալսարաններ Ռուսաստանի ավելի քան 35 տարածաշրջաններից և 10 երկրներից՝ Աբխազիայից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև Լատինական Ամերկայի և Կարիբյան ավազանի երկրներից: