Լրահոս
Միջազգային
21:15
24.10.25
235

Իրանում ՇՀԿ-ի հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն

Img default alt hy

Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ հակաահաբեկչական վարժանքները՝ «Սահանդ-Հակաահաբեկչություն-2025»-ը, կանցկացվեն Իրանում դեկտեմբերի 4-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի տնօրեն Ուլարբեկ Շարշևի հայտարարությունը։ 

«Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցն ավարտում է ՇՀԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքների՝ «Սահանդ-հակաահաբեկչություն-2025»-ի եզրափակիչ միջոցառումների նախապատրաստական ​​աշխատանքները»,-ասել է Շարշևը Տաջիկստանում ԱՊՀ հակաահաբեկչական վարժանքների ամփոփման ժամանակ։ 

Նա նաև հավելել է, որ համատեղ վարժանքները և փակման արարողությունը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 4-ին՝ Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում։ 

Նա հայտնել է, որ վարժանքների մասնակիցներին և դիտորդներին շուտով կուղարկվեն հրավերներ և ծրագիր։