Լրահոս
Տարածաշրջան
14:45
04.04.23
172

Իրանում հրդեհ է բռնկվել ElectroSteel գործարանում

Img default alt hy

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Մեշհեդ քաղաքի ElectroSteel կենցաղային տեխնիկայի գործարանի երեք պահեստներում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։ Միջադեպի վայր է ժամանել հրշեջ ծառայությունների մոտ 100 բրիգադ։ Այս պահին հրդեհի մասշտաբների պատճառով գործարանը պատված է ծխով։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների և բռնկման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: