Լրահոս
Քաղաքական
19:35
14.08.25
205

Իրանն զգուշացնում է, Փաշինյանը՝ հանգստացնում. Սյունիքում «Թրամփի ուղին» կանաչ ճանապա՞րհ, թե՞ սև գիծ

Հայաստանի կառավարության ղեկավարը ամերիկյան Fox News լրատվամիջոցի եթերից հուսադրող ու հանգստացնող խոսքեր է հղել Մոսկվա ու Թեհրան, որ «Թրամփի ուղի» նախագծի մասին վատը չմտածեն, այն միայն օգուտ է տալու: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ ճանապարհով Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ: