Լրահոս
Քաղաքական
19:15
10.09.24
95

Իրանն ուժային պաշտոնյա է ուղարկել Ռուսաստան՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցով. Թեհրանի առաջարկը

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ պատրաստվում է քննարկել տարածաշրջանային կարևորագույն զարգացումներ: Նա այսօր է մեկնել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ մասնակցելու BRICS-ի անդամ պետությունների անվտանգության քարտուղարների հավաքին:

Բազմաթիվ վերլուծաբաններ ենթադրում են, որ ռուս-իրանական օրակարգում կարևորագույն հարցերից մեկն է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի շուրջ Մոսկվա-Թեհրան տարակարծություններ են նկատվում:

Իրանցի փորձագետ Մովահեդյանը այսօր «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի բացմանը աջակցում է, բայց ոչ «միջանցքային տրամաբանությամբ»: