Լրահոս
Տարածաշրջան
13:23
25.12.24
340

Իրանի նախագահ Փեզեշքիանը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

Img default alt hy

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեքշաբթի երեկոյան հանդիպել է «Սուրբ Պաշտպանության շրջանի» երկու հայ նահատակների ընտանիքների հետ, որը համընկել է  Հիսուսի՝ Մարիամի Օրհնյալ ծննդյան գիշերվա  հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատունը։

Դեսպանատան փոխանցմամբ, Իրանի նախագահը զրուցել է նահատակ Օշավան Էյվոզյանի կնոջ՝ տիկին Նինա Հարթունյանի և նահատակ Գալիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան Հարթունյանի հետ ու բարձր գնահատել ընտանիքների նվիրումը։

«Նախագահը կարևորել է նահատակների սխրանքը՝ նրանց ծնողներին և կանանց համբերություն ու տոկունություն մաղթելով․ «Նրանք իրենց նախանձախնդրությամբ կողք կողքի կանգնեցին մյուս հայրենակիցների հետ՝ պաշտպանելով Իրանի պատիվը»», - նշված է հաղորդագրության մեջ։