Լրահոս
Աշխարհ
22:16
24.11.22
99

Ինդոնեզիայի վարչապետի տունն այրվել է․ հայտնի է պատճառը

Img default alt hy

Ինդոնեզիայի վարչապետ Մարուֆ Ամինի առանձնատունը հրդեհվել է այն բանից հետո, երբ հարևանուհին աղբ է այրել, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Detik պորտալը:

Պորտալի տվյալներով՝ հրդեհն արագ մարել են, նրան նվազագույն վնաս է հասցվել։ Ամինիտարեց հարևանուհու տունը, որտեղ եղել է վարձակալությամբ տրվող 7 բնակարան, ամբողջությամբ այրվել է, սակայն հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

«Հրդեհի պատճառն այն է եղել, որ տատիկն աղբն այրել է հենց տանը և չի հետեւել կրակին։ Մի անհանգստացեք, տատը տարհանվել է, նրա հետ ամեն ինչ կարգին է»,- պորտալին ասել է Հյուսիսային Ջակարտայի հրշեջ ծառայության աշխատակից Ասմադին։