Լրահոս
Քաղաքական
12:29
25.11.22
93

Ինչո՞ւ են Հրաչյա Սարգսյանն ու Տիգրան Ավինյանը մեկնել Լեհաստան․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արարողակարգային կանոններ կան, որ այս իշխանությունների օրոք դադարել են գործելուց։ Օրինակ՝ եթե որևէ միջոցառման մասնակցում է վարչապետը, ապա ԱԺ նախագահը չի մասնակցում։ Կամ՝ եթե նախարարը վարում է խորհրդակցությունը, փոխնախարարները չեն կարող խառնվել դրան։ Նույն տրամաբանության և էթիկայի շրջանակներում՝ չեն կարող նախարարն ու փոխնախարարները, քաղաքապետն ու փոխքաղաքապետերը միասին մեկնել գործուղման, մանավանդ՝ եթե այնտեղ երկրի համար ճակատագրական հարցեր չեն որոշվում։

Երեկ Երևանի քաղաքապետարանից հաղորդեցին, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN Truck & Bus SE ընկերության հրավերով մեկնել են Լեհաստանի Ստարախովիցե քաղաք։ Նրանց ուղեկցել է նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։ Պարզվում է՝ այս գործարանից մենք ավտոբուսներ ենք ձեռք բերելու, և երևանյան պատվիրակության անդամները որոշել են անձամբ հետևել մեզ համար արտադրված «առաջին ավտոբուսի հնարավորություններին»։