Լրահոս
Հասարակական
22:30
16.08.22
132

Ինչո՞ւ են բանակում մահերը հաջորդում իրար. ոչ մարտական պայմաններում 5 մահ՝ 15 օրում

8 ամսում 4 տասնյակ զինծառայող է մահացել բանակում խաղաղ՝ ոչ մարտական պայմաններում:

Հաշվարկը իրավապաշտպաններինն է: Չնայած հին Հայաստանում ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների հարցերով ցույցեր կազմակերպելու առաջամարտիկներն են գործող իշխանության շարքերում, աղմուկ, հանրային ցասում այս մահերը չեն առաջացնում:

Պաշտպանության նախարարությունն էլ չի բացատրում՝ ինչո՞ւ է, ասենք, վերջին 15 օրվա ընթացքում 5 մահ գրանցվել բանակում: