Լրահոս
Իրավական
21:37
15.08.25
229

Ինչո՞ւ է հիմա վերաբացվում «Մարտի մեկի» գործը. ընտրովի արդարադատության հետքերով

Իրավական նոր սկանդալի մասին են ահազանգում հայ փաստաբանները: Հինգշաբթի դատախազությունը հայտնել է, որ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։ Վարդապետյանը վերացրել է Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020թ-ի որոշումը։ Նրա նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: