Լրահոս
Կրթություն և գիտություն
13:50
10.05.21
57

Իմ պատկերացրած հոգաբարձուների խորհուրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ՝ ուսանողներ, դասախոսներ.նախարար

Հունվարի 29-ին նշանակվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստ եւ արդեն ենթադրությունները գնացին, որ նախարարը ռեկտորի պաշտոնի համար մարդ է դրել, սա պետք է լինի, ա պետք է լինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԵՊՀ գիտխորհրդի հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնեռլով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը:

«Երկու թեկնածուներն էլ համալսարանական թեւից էին, իշխանական թեւը թեկնածու չառաջադրեց, այլ պաշտպանեց թեկնածուներից մեկին բնական ձեւով: Պաշտպանվեց Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրենի թեկնածությունը, սակայն որեւէ մեկը չընտրվեց նախագահ:

Շատ արագ փոփոխվեց խորհրդի աշխատակարգը, որոշ սահմանափակումներ հանվեցին՝ բացատրելով, որ քանի որ խնդիր կար նիստ հրավիրելու, ապա եկեք լիազորենք խորհրդի քարտուղարին, որ կարողանա հրավիրել: Այստեղ արդեն հարց կա, որովհետեւ եթե կարելի էր մեկ անգամ այդպես հրավիրել, ինչու չի՞ կարելի երկրորդ անգամ հրավիրել: Այնուամենայնիվ, խորհուրդը փոխեց կարգը: Հետո նոր պաշտոն ստեղծեց՝ խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, որը զարմանք առաջացրեց, որովհետեւ այդպիսի պաշտոն չկա:

Մենք հասկացանք, որ իրականում խորհդում մի բան է քննարկվել, իսկ ԵՊՀ կայքի հոգաբարձուների խորհրդին վերաբերող մասում այլ բան է դրված: Այսինքն այդ փաստաթուղթը, որ դրված էր, չէր ընդունվել խորհրդի կողմից: Ասեմ, որ հունվարի 29-ի նիստից հիմնադրի եւ լիազոր մարմնի ներկայացուցիչների մոտ լավ տպավորություն չէր մնացել, իմ գործընկերներն ակնկալում էին, որ ես որպես նախարար պետք է հարցը կարգավորեմ:

Ես չեմ կարող ասել՝ Հոգաբարձուների խորհուրդն ինչ ուզում անում է, մենք կապ չունենք: Ոչ, մենք գործուղել ենք մեր ներկայացուցիչներին եւ կրում ենք պատասխանատվություն: Հետո հրավիրվեց երկրորդ նիստը եւ տարակուսանք էր առաջացնում, որ օրակարգում չկար խորհրդի նախագահի ընտրության հարցը: Դրա համար մարդիկ չցանկացան մասնակցել այդ նիստին: Ես չէի կարող խնդրեի, բարոյական ճնշում գործադրեի, որ մասնակցեն մի նիստի, որտեղ չկա գլխավոր հարցը:

Հետո հայտարարում են, թե իշխանությունը սաբոտաժ է անում, քանդում է, ավերում է, արհամարհանքով է վերաբերվում մեզ, հեսա էլի ենք նիստ անելու: Ես ասացի՝ շատ լավ, մտածեցի, գուցե մյուս նիստում կընդգրկվի այդ հարցը: Բայց երրորդ անգամ եւս օրակարգում չկար նախագահի ընտրության հարցը եւ այո, առաջացավ ցանկություն նոր խորհուրդ ունենալու, որը կլինի ավելի գործնական եւ իմ տեսակետից կգործի ի շահ համալսարանի»,-հայտարարեց նախարարը:

Նա հավելեց, որ այդ նպատակով գոհաբարձուների խորհրդի անդամների կողմից գրվեցին հրաժարականի դիմումներ, եւ եթե խորհրդի կեսից ավելին դադարեցնում է իր անդամությունը, ապա խորհուրդը ցրվում է, ձեւավորվում է նոր խորհուրդ:

«Խորհուրդը դադարեց գոյություն ունենալուց, եւ եղավ անակնկալը, ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն ինքը ազատման դիմում ներկայացրեց: Առաջացավ անլուծելի խնդիր»,-ընդգծեց Դումանյանը:

Անդրադառնալով կառավարության որոշմանը, որը վերաբերում է Հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխությանը, նախարարն ասաց. «Այո, իմ պատկերացրած հոգաբարձուների խորհուրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Չպետք է լինեն ուսանողներ, դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ: Մեր երկրում, իհարկե, շատ դժվար է գտնել հոգաբարձուներ, որը ես պատկերացնում եմ, որ ունենան լայն ֆինանսական եւ գործնական հնարավորություններ, որոնքմեկ որոշում լրջագույն փոփոխություններ արվեն, մեծ ներդրումներ արվեն, մեծ կապեր եւ այլն:

Հիմա առաջարկվել է լուծում՝ պահպանելով սկզբունքը, որ հիմնադիրը պետք է ունենա մեծամասնություն իր իսկ հիմնադրած հիմնադրամում: Ես խոսել եմ ՄԻՊ-ի հետ, ներկայացրել եմ իմ նկատառումները: Ես ըմբռնումով եմ մոտենում իր քայլերին»,-ասաց նախարարը: