Լրահոս
Հայաստան
17:50
18.04.23
110

Իմ հայ ինքնությունը 8 տարի պատվով եմ կրել Թուրքիայի մեջլիսում. Կարո Փայլան

Img default alt hy

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգաավոր Կարո Փայլանը խոսել է մեջլիսում անցկացրած տարիների մասին։

Թուրքական Artigercek կայքի հետ զրույցում Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից 2 անգամ պատգմավորի թեկնածու առաջադրված և ընտրված դարձած Կարո Փայլանը նշել է, թե առաջիկա մայիսի 14-ի ընտրություններում չի կարող առաջադրվել, քանի որ կա կուսակցական օրենք` 2 անգամից ավել չառաջադրվելու մասին։

Կարո Փայլանը շեշտել է, որ 2015 և 2019 թվականներին քրդական կուսակցության կողմից առաջադրվել և ընտրվել է պատգամավոր և Թուրքիայի խորհրդարանում 8 տարի պատվով կրել հայ ինքնությունը։

«Ընտրվել եմ որպես հայ պատգավոր, սակայն երկրի շատ խնդիրներով եմ զբաղվել։ Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ բավականին շատ եմ տնտեսական խնդիրներով զբաղվել։ Բավականին ոգևորիչ է, որ հասարակության լայն զանգվածներ գնահատում են իմ աշխատանքը։ Շատերը տխրեցին, երբ իմացան, որ այլևս չեմ առաջադրվելու պատհգամավորի թեկնածու»,-ասել է Կարո Փայլանը։

Հայ պատգամավորը նաև նշել է դժվարությունների մասին՝ շեշտելով, որ իշխող կուսակցության կողմից խորհրդարանում մշտապես ճնշումների տակ է եղել, երբեմն նաև ֆիզիկական բռնություններ են տեղի ունեցել հենց էկրանների առաջ։