Լրահոս
Իրավական
14:15
20.05.22
138

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է. «արտակարգ գիշերային դատարանի» որոշումը

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն` Իգոր Խաչատուրովին կալավորել են ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ գիշերը ստեղծվել է արտակարգ գիշերային դատարան, և առանց փաստաբանի ներկայության է կայացվել կալանավորելու որոշումը:

Փաստաբանն ասում է՝ վերջին նիստում ինքը ինքնաբացարկ է հայտնել դատավոր Դավիթ Արղամանյանին, նա բավարարել է միջնորդությունը, որից հետո փաստաբանը դուրս է եկել դահլիճից և առավոտյան իմացել, որ գիշերը նոր դատական նիստ է եղել: