Լրահոս
Քաղաքական
22:17
12.08.25
200

Ի՞նչ տարածքներ է զիջում Զելենսկին և ի՞նչ են ուզում Պուտինն ու Թրամփը. պատմական հանդիպմանն ընդառաջ

Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպմանն ընդառաջ Զելենսկին հայտարարել է, թե Մոսկվան ռազմական գործողությունները դադարեցնելու մտադրություն չունի։ Ուկրաինայի նախագահը ռուսական բանակի նոր տեղաշարժի և նոր հարձակման մասին է պնդել՝ չհստակեցնելով, սակայն, թե ռազմաճակատի հատկապես որ հատվածում են ռուսական ուժերը պատրաստվում հարձակման անցնել։ Արևմտյան մամուլը գրում է, որ Զելենսկին պատրաստ է հանձնել արդեն գրավված տարածքները, սակայն հրաժարվում է զիջել Մոսկվայի պահանջած Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի շրջանները։