Լրահոս
Հասարակական
21:38
17.07.22
143

Hyundai Tucson-ի վարորդը՝ խուսափելով կենդանուն բախվելուց, հարվածել է ծառին և հայտնվել խաղողի դաշտում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ժամը 18:00-ի սահմաններում, Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի խաղողի դաշտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունն  ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի առջև կենդանի է հայտնվել ու վարորդը կենդանուց խույս տալու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել: