Լրահոս
Հասարակական
19:20
26.02.22
331

Հյուսիսային պողոտայում ծեծված ու անօգնական վիճակում հայտնաբերված երիտասարդի կյանքը փրկվել է. միջադեպ՝ Երևանում

Img default alt hy

Երբ ստեղծվում էր ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գունդը, դիմորդների հետ նաև աշխատանքներ էին տարվում, որպեսզի նրանք տիրապետեն, թե ինչպես պետք է վարվել այն դեպքերում, երբ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, կամ՝ ինչպես առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորին՝ մինչև բժիշկների ժամանումը, կամ հիվանդանոց տեղափոխելը:
 
Պարեկների կողմից նման աշխատանքների հսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով դրվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա:
 
Պարեկների կողմից վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ունակությունները յուրացնելու մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել ՀՀ ոստիկանության բուժվարչության բժիշկները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ալեքսանդր Ամիրխանյանն ու Խաչատուր Պետրոսյանը ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա:
 
Այդ օրը՝ ժամը 04:50-ի սահմաններում, նշված պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Թումանյան փողոցի 22 հասցեի մոտ մի քաղաքացի մարմնական վնասվածքներով, արնաշաղախ ընկած է գետնին:
 
Պարեկներն ահազանգել են համապատասխան վայր, ապա մինչ շտապօգնության ժամանումը, իրենց ավտոմեքենայում եղած բժշկական դեղատուփից հանել են անհրաժեշտ պարագաները և սկսել առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավոին, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Եվ շնորհիվ շտապօգնության հերթապահ բժիշկների և թիվ  Համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի, հնարավոր է լինում փրկել այդ երիատասարդի կյանքը:
 
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Նիկոլ Ավետիսյանի գլխավորությամբ, պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Վարդանյանն էր:
 
Կաճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներով պարզում են, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեի մոտ, դեռևս անհայտ 2 անձինք, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Վ. Վարդանյանի մարմնի տարբեր մասերին, ապա նրան թողնելով անօգնական վիճակում, հեռացել են:
 
Կենտրոնականի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նրանք են. Երևանի բնակիչներ, 27-ամյա Հովհաննես Հարությունյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել և 28-ամյա Գրիգոր Դեբոյանը, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
 
Վերջիններս կատարվածի մասին խոստովանական բացատրություն են տվել, ապա բաց են թողնվել:
 
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: