Լրահոս
Միջազգային
17:00
26.12.22
87

Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ները հասել են Սեուլի արվարձաններ

Նորից լարվածության աճ կա Սեուլ-Փհենյան հարաբերություններում: Հարավային Կորեայի շտաբի տվյալներով՝ հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերը հատել են սահմանագիծը, խորացել մինչև Սեուլի արվարձաններից մեկը։

Թիրախները ոչնչացնելու համար օդ են բարձրացվել կործանիչներ և հարվածային ուղղաթիռներ։ Ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները Ինչհոն և Գիմպո օդանավակայաններում: