Լրահոս
Հասարակական
17:29
28.11.22
188

Հյուրանոցում օտարերկրացին աշխատակցին է փոխանցել կասկածելի պայուսակ․ ժամանել են փրկարարներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար Դոսի փողոցի թիվ 20 հասցեում գործող «Պարտեզ» հյուրանոցային համալիրում օտարերկրացին հյուրանոցի աշխատակցին պայուսակ է փոխանցել, որի մեջ, հավանաբար հնարավոր է՝ պայթուցիկ սարք լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որից հետո ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։