Լրահոս
Միջազգային
14:44
02.02.23
86

Հրթիռակոծվել է թուրքական ռազմակայանը՝ Իրաքում

Վաղ առավոտյան հթրիռակոծվել է Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական ռազմակայաններից մեկը։ Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Ժամանակ առ ժամանակ այդպիսի հարձակումներ լինում են, և մենք պատասխանում ենք դրանց»,- հայտարարել է Աքարը։

Տեղեկություններ կան, որ 8 հրթիռ է արձակվել ռազմակայանի ուղղությամբ, որոնցից երկուսը պայթել են դրա ներսում: