Լրահոս
Աշխարհ
13:17
21.04.25
267

Հռոմի պապի վերջին պատգամը. մահացել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը

 

88-տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Վատիկանը 11:56-ին է գուժել պոնտիֆիկոսի մահվան մասին: «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատկի երկուշաբթի օրը, 88 տարեկան հասակում, Վատիկանի իր նստավայրում՝ Սանտա Մարթա տանը»,- գրել է Վատիկան նյուզը: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հռոմի 266-րդ պապն էր: 2013 թվականին է ընտրվել Հռոմի պապ՝ հաջորդելով Բենեդիկտոս 16-րդին: