Լրահոս
Հասարակական
00:10
25.11.22
148

Հրդեհի երկրորդ ահազանգը Դիլիջանից. այրվել է «Թաղտա» կոչվող հանդամասի խոտածածկույթը

Img default alt hy

Նոյեմբերի 24-ին, ժամը 20։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Թաղտա» կոչվող հանդամասի վերջնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին։ Մոտ 4 հա տարածքում այրվում են խոտածածկույթ, չորացած ծառեր և կոճղեր։