Լրահոս
Հասարակական
20:44
21.03.25
193

Հրդեհ՝ Խորենացու փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում․ տուժածներ կան

Img default alt hy

Մարտի 21-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում (մոտ 130 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ,  Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի,  Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։25-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետը և ներսում գտնվող ավտոմեքենան։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։