Լրահոս
Հասարակական
09:40
16.01.25
513

Հրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք անձ հոսպիտալացվել է

Img default alt hy

Հունվարի 16-ին՝ ժամը 06:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին:

Այրվել է 20 կգ-ոց գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ գազօջախը՝ ջեմահարվել: Երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: