Լրահոս
11:15
29.01.23
177

Հրդեհ է տեղի ունեցել Գորիսի տներից մեկում

Img default alt hy

Հունվարի 29-ին՝ ժամը 07:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավանգարդ թաղամասի Սևյան փողոցի տներից մեկի նկուղային հարկում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:18-ին, մարվել՝ 09։44-ին։ : Այրվել է տան նկուղային հարկի փայտե առաստաղը (մոտ 25 քմ), և ջերմահարվել` առաջին հարկի 2 սենյակ: