Լրահոս
Միջազգային
14:35
30.05.23
91

Հրդեհ է բռնկվել շենքում. օդային տագնապ է Կիևում ու Ուկրաինայի մի շարք շրջաններում

Օդային տագնապ է հայտարարվել Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, թե ռուսական կողմը ԱԹՍ-ներով և ավիացիոն համակարգերով հարվածել է մայրաքաղաքին, ինչի պատճառով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել: 

Ավիահարվածներից հրդեհ է բռնկվել շենքերից մեկում: Բնակիչներին տարհանել են: Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեսաուղերձով պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ են Ռուսաստանի դեմ հակահարձման: