Լրահոս
Հասարակական
17:50
28.11.22
136

Հրդեհ` Ձորամուտ գյուղում

Img default alt hy

Նոյեմբերի 28-ին` ժամը 14։13-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։43-ին։