Լրահոս
Հասարակական
15:03
24.03.25
105

Հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները․ ՆԳՆ

Img default alt hy

Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է․

«Հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները

Մարտի 23-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։

Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝

  • ընտրողի անհատական տվյալներ,
  • հաշվառման հասցե,
  • քվեարկության օր,
  • քվեարկության ժամանակ,
  • ընտրողի ընտրական տեղամասի համար,
  • տեղամասային կենտրոնի հասցե:

Գյումրի կամ Փարաքար համայնքներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»։