Լրահոս
Կրթություն և գիտություն
21:50
25.12.24
659

Հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը

Img default alt hy

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հրապարակվեց նաև աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE – Times Higher Education վարկանիշային աղյուսակը:

Հայաստանից կրկին ընդամենը 1 համալսարան է ընդգրկված այդ աղյուսակում՝ ԵՊՀ-ն (1501-րդ):

Վրացական 3 (լավագույնը՝ 1201-րդ), իսկ ադրբեջանական 2 համալսարան կա աղյուսակում:

Ռուսաստանը THE վարկանիշային աղյուսակում ունի 81 համալսարան (լավագույնը՝ 107-րդն է), Թուրքիան՝ 91, Իրանը՝ 80:

Նախկին ԽՍՀՄ պետություններից ուկրաինական 17, լիտվական 5, ղազախական ու լատվիական 4-ական, ուզբեկական ու էստոնական 3-ական ու բելառուսական 1 համալսարան վարկանիշ ունի:

Իսրայելից 8, իսկ Կիպրոսից 4 համալսարան է ընդգրկված լավագույն համալսարանների վարկանիշային այս աղյուսակում:

Ավելացնեմ, որ աղյուսակը գլխավորում է Օքսֆորդի համալսարանը»: