Լրահոս
Հասարակական
12:13
26.10.25
2 730

Հովհաննավանք շտապող 2 քահանայի բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի

Img default alt hy

Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մեր մեքենան ի սկզբանե էստեղ չթողեցին մտնի, ոտքով եկանք, հասանք և ոստիկանները բնակիչների հետ համատեղ ուժերով խոչընդոտեցին մեր մուտքը», – ասել է Զոհրաբյանը։

Այս պահին կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցում Հովհաննավանքում։ Էջմիածնում արդեն հայտարարել են, որ Ասատրյանն իրավունք չունի աստվածային ծառայություններ կատարելու, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ մասնակցում է։