Լրահոս
Միջազգային
16:45
25.10.25
287

Հոնկոնգում ջրից դուրս են բերվել վթարված ինքնաթիռի սև արկղերը

Img default alt hy

Հոնկոնգում որոնողական խմբերը ջրից դուրս են բերել հոկտեմբերի 20-ին վայրէջքի ժամանակ ծովն ընկած բեռնատար ինքնաթիռի սև արկղերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ավիացիոն պատահարների հետաքննությունն իրականացնող ծառայությանը։

Ինքնաթիռի սև արկղերն ուղարկվել են փորձաքննության՝ վթարի պատճառները պարզելու համար։

Դուբայից թռիչք իրականացնող բեռնատար Boeing 747 ինքնաթիռը ծովն ընկնելուց առաջ հարվածել էր օդանավակայանում ծառայություն իրականացնող մեքենաներից մեկին, ինչի հետևանքով մեքենայում գտնվող երկու աշխատակիցները մահացել էին։

Emirates ավիաընկերությունից հայտնել են, որ վթարված ինքնաթիռը վարձակալել են թուրքական ACT Airlines ընկերությունից։ Թուրքական ինքնաթիռում գտնվող 4 անդամներից որևէ մեկը չի տուժել։