Լրահոս
Միջազգային
10:40
28.02.22
288

Հոլիվուդյան աստղը միացել է ուկրաինացի փախստականների օգնության արշավին (Լուսանկար)

Img default alt hy

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը միացել է ուկրաինացի փախստականներին օգնելու դրամահավաքին։

Այսպes, Էնիսթոնը Instagram-ի story-ում հրապարակել է գնացք նստող ուկրաինացի մոր և երեխայի լուսանկարը։
Հոլիվուդյան աստղը հայտարարել է նաև, որ ինքը միացել է դրամահավաքին՝ օգնելու ուկրաինացի փախստականներին, որոնք տուժել են պատերազմից։

«Շնորհակալություն... և արված է»,- գրել է Էնիսթոնը՝ հայտարարելով, որ գումար է փոխանցել ուկրաինացի փախստականների համար։

Հատկանշական է, որ Էնիսթոնի Instagram-ի էջն ունի շուրջ 40 միլիոն հետևորդ։