Լրահոս
Միջազգային
23:00
14.08.25
213

Հինգ ռուս և հինգ ամերիկացի դեմ առ դեմ՝ Ալյասկայում. Թրամփը հույսեր ունի, բայց սպառնում է Պուտինին

Հայտնի է Թրամփ-Պուտին հանդիպման օրակարգը: Ալյասկայի ամերիկյան ռազմաբազայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները երկկողմ տնտեսական կապերի «չօգտագործված ներուժն» են քննարկելու՝ ըստ Կրեմլի: Ինչպես նաև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հեռանկարները։ Ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Թրամփն ու Պուտինը նախ կբանակցեն դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ, ապա նրանց կմիանան երկու երկրների պատվիրակությունները: Ըստ Ուշակովի՝ մեծ չէ ռուսական պատվիրակությունը: