Լրահոս
Հասարակական
12:39
28.03.25
267

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Img default alt hy

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզում այցելել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից է և Սյունիքի մարզի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկը։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Դեսպան Քվինը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը ամենուր։