Լրահոս
Հասարակական
22:08
15.08.22
128

Հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ մամուլի խոսնակ

ԱԻՆ մամուլի խոսնակը գրում է.

«Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։

Կրկին հորդորում ենք հետևել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։

Գործընկերներիս և լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց և պաշտոնական հաստատում ստանալուց հետո։ Աշխատանքները շարունակվում են առանց դադարի»։