Լրահոս
Քաղաքական
19:18
14.02.26
512

Դավրիժեցին գրել է ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել ՀԱԵ և Կաթողիկոսի դեմ․ հետաքրքիր է՝ Փաշինյանը լա՞վ է կարդացել այս պատմությունը․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցու մասին, հիշել է 17-րդ դարը և այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն:

Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ։

Դավրիժեցին գրել է ազգությամբ հայ ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ, ցանկանում էր փոխել հայերի պատարագը լատինականի և պառակտում էր հայությունը ։

150․000-անոց Լեհաստանի հայ համայնքը, նրան հավատալով, փոխեց պատարագի լեզուն և ընդամենը երկու սերունդ հետո համայնքը ձուլվեց ու վերացավ։

Պատմիչը Նիկոլ Թորոսովիչին կոչել է սեփական «ազգի դեմ դավեր նյութող»։

Հետաքրքիր է՝ Փաշինյանը լավ՞ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը»։