Լրահոս
Իրավական
18:13
15.08.25
159

ՀԷՑ-ին վերաբերող Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման․ Sputnik Արմենիա

Img default alt hy

ՀԷՑ-ին վերաբերող Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման։ Որոշման պարտադիրությունը հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը` Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան։

«ՀԾԿՀ-ն վարչապետի աշխատակազմ մի շարք հարցումներ է ուղարկել Ստոկհոլմյան հրատապ աբիտրաժի որոշման կատարման հետ կապված։

Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումները, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի (ՀԷՑ-ի պետականացման արգելքի մասին) պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ»,- նշել են գրասենյակից։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լրատվամիջոցին ասել են, որ դեռևս չեն մեկնաբանում։