Լրահոս
Քաղաքական
21:49
23.10.25
173

ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրենը ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավն է անում. լրագրող

Img default alt hy

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղարշապատում ավագանու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հետ աշխատանքային ժամին քարոզարշավ է իրականացնում ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Գյուլնազարյանը հաստատեց, որ արձակուրդում չէ, այսինքն՝ «պետական» պաշտոնյան աշխատանքային ժամին մասնակցում է կուսակցական քարոզչությանը։
ՀԷՑ-ի «պետականացման» տրամաբանության մեջ սա վարչական ռեսուրսի բացահայտ օգտագործում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։

Հուլիսին, երբ կալանավորվեց ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ՀԷՑ-ի աշխատակիցներին, թե կլցնի բանտերը, եթե որեւէ մեկը համարձակվի մասնակցել ի պաշտպանություն Կարապետյանի կազմակերպված ցույցերին։

«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել հավաքների, նաև կդատվեն»,-գրել էր Փաշինյանը։

Այժմ, երբ «պետականացված» իսկ ավելի ճիշտ՝ քպացված ՀԷՑ-ի ղեկավար կազմն է զբաղված քաղաքական քարոզչությամբ, տրամաբանական հարց է առաջանում՝ Փաշինյանը պատրա՞ստ է նույն խստությամբ վերաբերվել իր թիմակիցներին։

Եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, ապա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Լյուդվիգ Գյուլնազարյանը առնվազն վաղը պետք է ազատվեն աշխատանքից, իսկ մի քանի ժամ անց հայտնվեն կալանավայրում»։