Լրահոս
Իրավական
21:58
13.08.25
207

Հայտնի փաստաբանից վկայական են պահանջում. Ամստերդամն աննորմալ է համարում Կարապետյանի գործը

Սամվել Կարապետյանի պաշտպանությունը ստանձնած միջազգային իրավունքի մասնագետ Ռոբերտ Ամստերդամը չի կարող վաղը մասնակցել Կարապետյանի կալանքի միջնորդության գորոծվ դատական նիստին: Հայաստանի փաստաբանների պալատը նրան լիազորագիր չի տվել, քանի որ Ամստերդամը փաստաբանի իր վկայականը չի ներկայացրել պալատ: Միջազգային իրավունքի մասնագետը անխուսափելի է համարում միջազգային արբիտրաժային դատարանում Հայաստանի պարտությունը ՀԷՑ-ի գործով: