Լրահոս
Սպորտ
23:45
29.11.22
165

Հայտնի են Սենեգալի և Նիդերլանդների հավաքականների մասնակցությամբ հանդիպումների լավագույն ֆուտբոլիստները

Img default alt hy

Սենեգալի հավաքականը Կատարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին խաղում 2:1 հաշվով հաղթեց Էկվադորի ընտրանուն և դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին։ Հենց Կուլիբալին 70-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։

Նիդերլանդների հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրում հաղթել է Աշխարհի առաջնության տանտերերի՝ Կատարի ընտրանուն։

«Էլ Բայթ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ նարնջագույնների։ Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել կիսապաշտպան Դեյվի Կլասենը, ով այս խաղում գոլային փոխանցում կատարեց Կոդի Գակպոյին։

Աղբյուր  ArmSport.am