Լրահոս
Հասարակական
17:32
28.11.22
154

Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները  ստուգում են անցկացրել  «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք․ Երևան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ հնդկահավի վետչինա «Միլանո»  արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է  մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: