Լրահոս
Հասարակական
11:00
13.08.25
127

Հայրերին կորցրած հայորդիները. պատերազմի հիշողություններ ու քաղցր զրույցներ՝ ճամբարում

Հանքավանի լեռներից են իրենց կանաչ սարերի կարոտն առնում ավելի քան 300 երեխաներ։ Նրանք ամենալավը գիտեն խաղաղության գինը: Պատերազմներում կորցրել են իրենց հայրերին ու եղբայրներին, հիշողություններում կարողացել են պահպանել միայն նրանց ջերմ խոսքերն ու բարի ժպիտները։ «Հայորդի» ճամբարին արդեն հինգ տարի մխիթարության և հույսի վայր է հարյուրավոր երեխաների համար, որոնց մանկությունը ընդհատել է պատերազմը: