Լրահոս
Քաղաքական
22:17
24.03.25
194

Հայկական քաշքշուկ՝ եվրոպական ճանապարհին. խմբագրված եվրաօրենքը վերջապես մտավ ԱԺ քառօրյա

 

Խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն այսօրվա նիստին հավանություն տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրինագծին: Սա նշանակում է, որ հարցը կքննարկվի վաղը՝ ԱԺ քառօրյայում: Հայաստանը օրենքով Եվրոպա տանելու նախաձեռնությունը խորհրդարանում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փորձությունների մեջ է ընկել: Խորհրդարանական միջանցքներում լուրեր էին պտտվում, թե իշխանությունը «քցում է» Հայաստանն օրենքով Եվրամիություն տանողներին: Միտումնավոր ձգձգում են՝ մանևրելու տեղ գտնելու համար: Օրինագծի նախաբանում, կառավարության առաջարկությամբ, մի նախադասություն է փոխվել: Ըստ ընդդիմադիրների՝ դա որևէ բան չի փոխել այն ռիսկերի տեսանկյունից, որոնք կարող են սպառնալ Հայաստանին Եվրամիությանը անդամակցության ճանապարհին՝ ԵԱՏՄ-ն մերժելիս: