Լրահոս
Հասարակական
19:16
29.11.22
231

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել մեկ զինծառայող

Img default alt hy

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:

«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում,  հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: