Լրահոս
Մամուլի տեսություն
10:06
26.03.25
326

Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։ Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, «այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների» եւս կարող է տրամադրվել` վարչապետի որոշմամբ։ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգությանն ինչ սպառնալիքներ կան:

Թե ինչու է Հ․ Սարգսյանը դիմել, նա չգաղտնազերծեց, հարցը լսելով ասաց՝ չի ուզում մեկնաբանել։ Նշենք, որ պատգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին եւ օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում