Լրահոս
Քաղաքական
23:45
25.12.24
368

Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով

Img default alt hy

Հայաստանը մնում է ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության կարեւոր մասնակիցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։ 

«Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ ձևաչափին, բայց և այնպես, Հայաստանը դեռեւս շատ կարեւոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենդներ են ստանում։ Հետևաբար, դա երկկողմ ուղղություն է։ Դրանում շահագրգռվածեն թե՛ ԱՊՀ-ն, թե՛ մեր հայ ընկերները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ 

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Այս անգամ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրի համալիրում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու։