Լրահոս
Սպորտ
21:49
28.03.25
205

Հայաստանը մասնակցել է Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին

Img default alt hy

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) անդամներ դահուկավազորդ Էրիկ Հարությունյանը և լեռնադահուկորդ Արթուր Աբրահամյանը մասնակցել են Շվեյցարիայում կայացած 2025 թվականի Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:

Հարությունյանը 15 կմ մրցատարածությունում 60 մասնակիցների թվում գրավել է 54-րդ տեղը, իսկ Աբրահամյանը լեռնադահուկային սպորտի հսկաոլորավայրէջք մրցաձևում 50 մասնակիցների թվում 27-րդ տեղն է գրավել: