Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:00
28.02.22
677

Հայաստանը կարիք ունի փորձառու ղեկավարի, որը, դժբախտաբար, չունենք. Հարութ Սասունյան

Կիևի և Մոսկվայի միջև ռազմական բախումները դարձել են միջազգային հանրության և համաշխարհային մասմեդիայի քննարկման թոփ թեման։ 

Մեր այն հարցին, թե նման սցենարը կանխատեսելի՞ էր, թե, այդուհանդերձ, ամեն ինչ ավելի արագ կատարվեց, քան ենթադրվում էր, «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը  նկտատեց․

«Կանխատեսելի չէր, իհարկե։ Մտածում էինք, որ բանակցություններով լուծում կգտնեն»։

Նա հույս հայտնեց, որ առողջ դատողությունը կհաղթահարի, եթե ոչ՝ իրավիճակն ավելի է սրվելու՝ վտանգելով աշխարհը։  

Իսկ թե, ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը՝ առաջին հերթին սեփական շահերը պաշտպանելու տեսակետից, Սասունյանն ասաց հետևյալը․

«Կարծում եմ, շատ բարդ իրավիճակ է, նախևառաջ Հայաստանը կարիք ունի փորձառու և կարո՛ղ, հմուտ ղեկավարի, որը, դժբախտաբար, չունենք։ Ինչ էլ խորհուրդ տանք, Փաշինյանը չի լսելու։ Պետք է չափազանց զգույշ շարժվել շատ վտանգավոր թակարդներում չընկնելու համար», - ընդգծեց մեր զրուցակիցը։


Արա Ալոյան
«news.5tv.am»