Լրահոս
Սպորտ
16:24
20.05.22
198

Հայաստանը Համաշխարհային գիմնազիադայիում արդեն 3 մեդալ է նվաճել

Img default alt hy

Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Դովիլ քաղաքում շարունակվող դպրոցականների 19-րդ Համաշխարհային գիմնազիադայի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում։

80 կգ քաշային կարգում հայ մարզիկը նախ հաղթել է ալժիրցի Մոհամեդ Չիխաբին, թուրք Էյուպ Չեթինին և ռումինացի Իոան Կիրիկային։ Իսկ եզրափակչում նա առավելության է հասել ղազախ Ասխաբ Հաջիևի նկատմամբ, գրել է Համաշխարհային գիմնազիադայի պաշտոնական կայքը։

Հայաստանի հավաքականը վաստակել է նաև 2 բրոնզե մեդալ, որոնք նվաճել են ձյուդոիստ Էլիզա Ադամյանը (48 կգ) և բռնցքամարտիկ Ոսկան Ոսկանյանը (57 կգ)։